Հայաստանի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարվել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այսօր կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը եւ կայացվել այդ որոշումը։