Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 2-7մ/վրկ արագությամբ: Օդերեւութաբանների կանխատեսումներով, երկուշաբթի օրվանից սկսվելու է եղանակային պայմանների վատթարացում, կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանումշաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, ցերեկը` +26+28 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Լոռիում` գիշերը` +2+7, ցերեկը` +22+25,
Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +25+28,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,
Արարատում` գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,
Արմավիրում` գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +7+12, ցերեկը` +25+28,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+22,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+13, ցերեկը` +23+26:




























