Մայիսի 3-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բնակարանի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Ժամը 23.53-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ կանխել` 37-ամյա Ա. Ղազարյանի ինքնասպանության փորձը:

























