Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի 2-րդ մուտքում գտնվող բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 5 շենքի 22-րդ  բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.23-ին, մարվել` 07.28-ին: Մասնակի այրվել է բազմոց:

Նույն օրը, ժամը 00.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՓՋ-ի ջրատարը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում գտնվող տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել` 03.00-ին:

Ամբողջությամբ այրվել է Ե.Գալոյանին պատկանող ինքնաշեն տնակը` 30 քմ, ներսում պահեստավորված վառելափայտ (1 խմ) եւ աթար (15 խմ):