Նոր կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կլինեն: Այս մասին, այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն չբացեց չակերտները:

Նա նաեւ ասաց, որ քանի դեռ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀԿ-ն մնալու է իշխանության եւ ստանձնելու է «երկրի պահակի դրսեւորումը»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, Գալուստ Սահակյանը նշեց, որ մինչեւ 1994 թվականը մոտ 800 հազար քաղաքացի լքել է երկիրը՝ հավելելով, որ չի կարծում, թե այսօր երկիրն այդ առումով ծայրահեղ վիճակում է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավաստիացրեց, որ այդ առումով քայլեր ձեռնարկվում են: