Հայաստանի Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին ժամը 11:00 կսկսի քննել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների կողմից ներկայացված բողոքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Վերաքննիչ դատարանն ընթացք է տվել ՀԱԿ-ի դատապարտված ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքներին:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2 տարի ազատազրկման:




























