Մայիսի 4-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի - Քանաքեռավան ավտոճանապարհին` անասնագոմերի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 10.12-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: