Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում ծեծկռտուք է տեղի ունենում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ 21-ամյա Գեւորգ եւ 25-ամյա Սամվել Խ.-երը ժամը 20.30-ի սահմաններում Ձախափնյակ թաղամասում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել 53-ամյա Մանվել Մ.-ին, հայհոյել նրան եւ շուրջ 10 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել:
Կատարվում է նախաքննություն:

























