Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը կրկին փայլել է «գերտրամաբանված» հայտարարություններով:

Անմիջապես սահմանի վրա կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էլդար Սաբիրօղլուն մեղադրել է հայկական կողմին գերված անձի սպանության մեջ: Սաբիրօղլուի խոսքով՝ չեզոք տարածքում ականի վրա պայթած մարդն իբրեւ վիրավորվել է, գերի ընկել, եւ գերության մեջ էլ կտտանքների հետեւանքով մահացել է:

Հայաստանի ՊՆ մամուլի քարուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը: «Դա ապատեղեկատվություն է, որը զուրկ է որեւէ հիմնավորումից»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ նման ճակատագրի արժանացած մարդու մասին Սաբիրօղլուն որեւէ տեղեկություն չի ներկայացրել: