Մայիսի 4-ին, ժամը 22.13-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում` Մուշ թաղամասի սկզբնամասում, «ԳԱԶ 3110» մակնիշի 33 ՕP 041 (վարորդ 29-ամյա Բորիս Ղանդիլյան) համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Կրուպսկայա փողոցի թիվ 50 տան բնակիչ 67-ամյա Աշոտ Պողոսյանին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

























