Խոսակցություններն այն մասին , որ ՀՀԿ-ն կաշառք է բաժանում հերյուրանք է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, 10/21 ընտրատեղամասում քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա քվեարկության էր եկել տիկնոջ հետ։
«Որեւէ օրինախախտում անպատիժ չի մնալու։ Այս պահին դրությունը խաղաղ է։ Բոլոր ահազանգերը գրանցվում են օրինապահների եւ լրագրողների կողմից», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց աշխատակիցները ունեն տեսախցիկներ, ու հանրությունը կիմանա, թե օրինախախտումները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ։
Նա տեղեկացրեց նաեւ, որ ընտրատեղամասից կմեկնի աշխատանքի, սակայն ավելի ուշ կգնա շտաբ՝ ուշադիր հետեւելու ընտրությունների ընթացքին։































