Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ 10 դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։

Նշենք, որ 11։30 դրությամբ նյութեր նախապատրաստվում էին 6 դեպքի կապակցությամբ, իսկ ժամը 12։00-ին դրանց թիվն ավելացել է եւս 4-ով։

Ընտրակաշառքի բաժանման դեպքերից բացի, նյութեր են նախապատրաստվում նաեւ կուտակումների, մարդկանց՝ միկրոավտոբուսներով ընտրատեղամասեր տեղափոխելու առթիվ: