Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրիի Կամոյի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչներ՝ 38-ամյա Ա. Հարությունյանը եւ 76-ամյա Թ. Գեւորգյանը, իսկ «Ավստրիական» մանկական հիվանդանոց` 12-ամյա Ք., 10-ամյա Թ. եւ 10-ամյա Ռ. Մկրտչյաննները:

Ըստ բժիշկների՝ Ա. Հարությունյանի, Թ. Գեւորգյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ք., Թ. եւ Ռ. Մկրտչյաններինը` միջին ծանրության: