13/30 տեղամասում դիտորդի վրա գործադրվող շարունակական ճնշումների պատճառով եւ դիտորդի իրավունքները վերականգնելու խնդրանքով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը այսօրվա թվով 3-րդ բողոքն է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին: Բոլոքն ուղարկվել է էլեկտրոնային նամակով 13:27:

13/30 տեղամասում առավոտյան մարդիկ քվեարկել են մարդիկ, որոնք մատյանում չեն գրանցվել, մարդկանց զանգվածաբար բերում են քվեարկության, ընտրատեղամասում կուտակումներ են, նախագահը չի վերացնում այս խախտումը։ Հանրապետական կուսակցության վստահված անձը փորձել է ճնշել դիտորդին` թույլ չտալով նրան նկարահանել քվեարկության ընթացքը։ 13:18

12/11 տեղամասում (140 դպրոց, Նորագավիթ) ընտրողներին են տանում բերում տեղամաս, մարդկանց շարունակական կուտակումներ են դիտարկվում: 13:18

07/13 տեղամասում (176 դպրոց, Ա-1 թաղ) կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել ևս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, այլ թույլ է տվել, որ ընտրողը հեռանա տեղամասից: 13:06

13/27 տեղամաս` 64 դպրոց, Վարդաշեն, մոտակայքում ընտրակաշառք են բաժանում:

13/30 տեղամասում` 107 դպրոց, Ջրաշեն, նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ են դիտարկել դիտորդները, փորձում են հայհոյել եւ ահաբեկել դիտորդներին, հանձնաժողովի նախագահը մերժում է գրանցել դիտարկված խախտումները, ընտրողների ուղղորդում եւ անօրինական օժանդակություն են ցուցաբերում:

13/30 տեղամասում` 107 դօպրոց, Ջրաշեն, ընտրողներին են տանում եւ բերում, մարդկանց կուտակումներ են թեղամասի մուտքի մոտ: