Իսպանական Լինարես քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ հաղթական նոտայով ավարտեց մրցաշարը՝ փայլուն հաղթանակ տոնելով ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ:
Նշենք, որ մինչ այս կահացած 9 պարտիաներւմ Լեւոն միայն ոչ-ոքի էր խաղացել, եւ 5,5 միավորով վերջնարդյունքում զբաղեցրեց 3 տեղը: Բուլղարացի Վեսելին Թոփալովը հաղթանակ տարավ Բորիս Գելֆանդի նկատմամբ՝ դառնալով Լինարեսի մրցաշարի հաղթող: Ալեքսանդր Գրիշչուկն էլ ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ:
Վերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը
1. Թոփալով 6,5
2. Գրիշչուկ 6
3. Արոնյան 5,5
4. Գելֆանդ 4
5. Հաշիմով 4
6. Վալեխո Պոնս 4




























