Հյուսիսային Քալիֆորնիայում «Լիմուզինում» բռնկված հրդեհի արդյունքում 5 մարդ է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան-Մատեո կամրջի վրա։ Հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել։

Բոլոր զոհերը մոտավորապես 30 տարեկան կանայք էին։ Եվս 4 ուղեւորներին եւ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։ Նրանք փորձել են օգնել մյուսներին, սակայն ապարդյուն։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Բոլոր տուժածները փոխադրվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը խոր այրվածքներ է ստացել, փոխանցում է Pravda.ru-ն։