«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է իր կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը ժամը 12.00-ի դրությամբ:

 1. 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:

2. 08:00, Էրեբունիի 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը եւ հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:

3. 08:20 7/22 տեղամասում «Ժառանգության» նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը եւ պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:

4. 08:50 7/23 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ եւ կարմիր գրիչներ:

5. 09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:

6. 09:20-11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթեւոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջեւ, ինչպես նաեւ կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որեւէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթեւոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի եւ խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարեւ Երեւան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»:

7. 10:50 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել «Ժառանգության» կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:

8. 09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:

9. 09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

10. 10:00-ի շրջաքայքում 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, «Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը եւ առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել «Ժառանգության» ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

11. 10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են եւ ուղղորդում ընտրողներին:

12. 11:00, Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:

13. 11:43 Ավանի 1/21 տեղամասում թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողներին ընտրատեղամաս:

14. 11:48, 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:

15. 11:50, մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին եւ տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:

16. 12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում: