Երեկ՝ մայիսի 4-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Բագրատաշենում: Կեսօրին ծառից կախված գտել են 37-ամյա Արտակ Խաչատրյանի դին: Վերջինս ինքնասպանություն է գործել՝ իրենց բակի խնձորի ծառից կախվելով: Նրան ճանաչողները ասում են, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ուներ:

Այլ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Սակայն այնտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ կատարվածի հանգամանքները պարզվում են: