Բանգլադեշի մայրաքաղաքում մայիսի 5-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ռադիկալ իսլամիստների միջեւ։ Երբ ցուցարարները փորձել են գրոհովել ոստիկանների կողմից պատրաստած բարիկադը, վերջիններս գործի են դրել ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ։
Իսլամիստական «Հեֆազատ-ի Իսլամ» խմբակցության հազարավոր ակտիվիստներ անցել են Դակկայի փողոցներով՝ պահանջելով խստացնել պատիժը նրանց համար, ում իրենք կոչում են աթեիստ-բլոգերներ։ Ցուցարարները արգելափակել են հիմնական ճանապարհները, որոնք տանում են մայրաքաղաք, փոխանցում է Ռոսբալթը։
Ապրիլին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հերքել է իսլամիստների պահանջները՝ կապված աստվածանարգության հետ։ Նրա խոսքով, երկրում գործող օրենքները բավականին արդյունավետ կերպով են պաշտպանում ցանկացած կրոն։
Այդ հայտարարությունից 2 օր առաջ հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել Բանգլադեշի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով սահմանադրությունում գրանցել Ալլահին անվերապահորեն հավատալը եւ մահապատիժ սահմանել իսլամը քննադատելու համար։ Առաջինը, ում հանդեպ պետք է կիրառել պատժի բարձրագույն ձեւը, նրանց կարծիքով, պետք է լինեն աթեիստ-բլոգերները։



























