Բելգիական Գենտ քաղաքի մոտակայքում քիմիկատներ տեղափոխող գնացքի վթարի պատճառը արագության գերազանցումն էր։ Մեքենավարը խոստովանել է, որ նախքան ռելսերից դուրս գալը գնացքը շարժվել է 80կմ/ժ արագությամբ, մինչդեռ ճանապարհի այդ հատածում թույլատրվում է միայն 40կմ/ժ։
Սանիտարական ծառայություններն ու քաղպաշտպանության ստորաբաժանումները սկսել են չեզոքացնել վթարի հետեւանքները եւ տանում են ջրի մաքրման աշխատանքներ։ Պայթյունի շրջանում թունավոր քիմիկատներից թունավորվել է 33 մարդ, մահացել՝ 1։
Դեպքի վայրից 500մ շառավղով տարհանել են ավելի քան 500 մարդու։ Դեպքի վայրից 1կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին խորհուրդ են տվել չբացել դռներն ու պատուհանները, հաղորդում է Ուտրո.Ռու-ն։


























