Մի խումբ զինված անձիք առեւանգել են Նիգերիայի նախկին նախարար Ալի Մոնգունոյին։ 87-ամյա քաղաքական գործիչը առեւանգվել է Բորնա նահանգի վարչական կենտրոնում՝ Մայդուգուրի քաղաքում, երբ դուրս էր գալիս մզկիթից ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ոստիկանությունում կարծում են, որ դա «Բակո հարամ» խմբավորման ձեռքի գործն է։
Մոնգունոյի որդու խոսքով, առեւանգիչները կապվել են նրա ընտանիքի հետ եւ պահանջել «Բակո հարամի» անդամների ազատ արձակումը։ Նրանք ձերբակալվել էին անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, փոխանցում է Ռոսբալթը։
Նիգերիայի հյուսիսը արմատական «Բակո հարամ» իսլամիստական խմբակցության ակտիվ գործունեության հարթակ է։ Նրանց գրոհների արդյունքում միայն 2012թ զոհվել է ավելի քան 720 խաղաղ բնակիչ։




























