Նոր բալիստիկ М51 հրթիռի ուսումնական փորձարկումն ավարտվել է անհաջողությամբ: Հրթիռը բաց է թողնվել մայիսի 5-ին, Ֆինստեր հրվանդանից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, հաղորդում է, որ հրթիռը ոչնչացվել է բաց թողնելուց որոշ ժամանակ անց` օվկիանոսի նավարկության համար փակ հատվածում: Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ փորձարկման ժամանակ հրթիռը մարտական լիցքավորում չի ունեցել:
Նշվում է, որ հաջող փորձարկման դեպքում, հրթիռը պետք է ընկներ Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում, ափից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա:
М51-ը նորագույն տեսակի բալիստիկ հրթիռ է, որը տեղադրվում է սուզանավերի վրա:



























