Դոմինիկյան Հանրապետության բնակչին դատապարտել են 6 ամիս ազատազրկման՝ դագաղում սեքսուալ խաղերի համար։ Տղամարդը բռնությամբ ստիպել է ընկերուհուն զբաղվել դրանով։

Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդագրություններին, ոստիկանությունն ահազանգ է ստացել հարեւաններից, ովքեր գոռգոռոցներ են լսել այն տնից, որտեղ բնակվել է զույգը։ Ժամանած ոստիկանները հայտնաբերել են կնոջը, ում ստիպողաբար պահել են իսկական դագաղում։ Տուժածին ստիպված են եղել անմիջապես հիվանդանոց տեղափոխել, փոխանցում է  Life News-ը։

Ոստիկանության տվյալներով, դատապարտյալի ընկերուհին ցուցմունքներ է տվել եւ պատմել, որ ընկերն անընդհատ ծեծել է իրեն ստիպել մասնակցել տարօրինակ սեքսուալ խաղերի՝ հատուկ դրա համար նախատեսված դագաղում։