Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հաջողություն է մաղթել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին:
«Այսօր ընտրությունների օր է: Հաջողություն եմ մաղթում բոլոր կուսակցություններին, բոլոր թեկնածուներին եւ Երեւանի բոլոր ընտրողներին: Քվեարկեք այսօր: Քվեարկեք այն թեկնածուի օգտին, որին հենց ինքներդ եք ընտրել»,- գրել է նա իր միկրոբլոգում:
Այսօր` մայիսի 5-ին երեւանում ընթանում են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել են 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:



























