Տանզանիայի հյուսիսում կաթոլիկ եկեղեցու մոտ պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ է տուժել: Պայթյունը որոտացել է Արուշա քաղաքում, Կիլիմանջարո լեռից ոչ հեռու:
Տեղական ոստիկանության տվյալներով` երեք մարդ գտնվում է ծանր վիճակում: Չի հաղորդվում, արդյոք տուժածների շարքում կան օտարերկրացիներ, թե ոչ, տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը»:


























