Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մարդկանց ցուցակը։ Այն վարկանիշային չէ եւ ցուցակում ներառվածների հերթականությունն էական նշանակություն չունի։

Ազգանունները դասակարգվել են լատինական այբենական կարգով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է մոտավորապես մեջտեղում, իսկ ԱՄՆ նախագահը՝ մի փոքր ավելի բարձր։ Այս մասին գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Ամենաազդեցիկ քաղաքական գործիչներ են ճանաչվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը։ Ցուցակում ներառվել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայը եւ ՊԱՎ ղեկավար Մահմուդ Աբբասը։

Ցուցակի մեկ-հինգերորդն ամերիկացիներ են։ Ցուցակում կանայք կազմում են ընդամենը 10 տոկոս։