Բելգիական Շելեբելլե քաղաքի շրջանում Քիմիկատներ տեղափոխող գնացքի վթարի արդյունքում տուժածների թիվը հասել է 49-ի։ Երկու տուժածներ ծանր վիճակում են, հաղորդում է Գազետա.Ռու-ն՝ վկայակոչելով Romandie-ին։

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, գնացքի մեքենավարն արդեն խոստովանել է, որ գնացքը արագությունը երկու անգամ գերազանցել է։ Դրա արդյունքում քիմիկատներ տեղափոխող մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, պայթել եւ այրվել։ Վերջին տվյալների համաձայն, վթարի զոհ է դարձել 1 մարդ։