Հարավայի Սուդանի եւ Սուդանի միջեւ վիճելի համարվող եւ նավթով հարուստ Աբյեյ շրջանի հարցերով համատեղ կոմիտեի նախագահն ու եթովպիացի 5 խաղաղապահներ մայիսի 5-ին զոհվել են հրաձգության արդյունքում՝ Դաֆրա նավթային հանքավայրի մոտակայքում։

Կովալ Դենգն ու նրան ուղեկցողները մտել են այն տարածք, որտեղ բնակվում է միսսերիա ցեղը՝ չնայած Աբյեյում անվտանգության ապահովման հարցերով ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի հրամանատարի նախազգուշացումներին։

Հեռուստաալիքի տվյալներով, Կովալի թիկնապահները կրակ են բացել եւ սպանել երկու տեղաբնակների, ինչը հետագա հրաձգության պատճառ է հանդիսացել, ինչի արդյունքում զոհվել է նաեւ կոմիտեի նախագահը, նրա զարմիկը եւ թիկնապահը։ Հրաձգության ժամանակ սպանվել են նաեւ Կովալին ուղեկցող 4 եթոպիացի խաղաղապահներ։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Սուդանի եւ Հարավային Սուդանի իշխանությունները այդ կապակցությամբ առայժմ պաշտոնական հայտարարություն չեն հրապարակել։