Մահացած տղամարդու եւ նրա դստեր դին հայտնաբերվել են Գորնո-Ալտայսկի անտառում։ Ըստ նախնական տվյալների, հայրը սկզբում սպանել է աղջկան, հետո ինքնասպան եղել։

Ինչպես հաղորդում է տեղի ուժային կառույցների պաշտոնական կայքը, հայրը մոր թույլտվությամբ վերցրել է իրենց դստերը, ով ծնվել է 2012թ։ Մայիսի 5-ին երեխայի մայրը դիմել է ոստիկանություն, քանի որ հայրը նշված ժամկետում չի վերադարձրել երեխային, հաղորդում է «Ռոսբալթը»։

Քննության ընթացքում պարզ է դրաձել, որ երեխայի մայրը նրա օրինական կինն է եղել, սակայն նրանք առանձին են բնակվել։

Տղմարդուն եւ երեխային գտնելու համար ներգրավվել է քաղաքում ՆԳՆ բաժանմունքի ամբողջ կազմը։