Պակիստանի բանակը երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թիրահի հովտում տեղի ունեցած բախումների ժամանակ ոչնչացրել է 16 գրոհայինի: Երկրի բանակը մարտեր է մղել «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» եւ նրա հետ դաշնակցող «Լաշքար-ի-իսլամ» խմբավորումների գրոհայինների դեմ:
Անվտանգության ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել այնպիսի բնակավայրերի նկատմամբ, ինչպիսիք են Քիսմաթ Սուրն ու Սանգարը: Մարտերում զոհվել է երկու, վիրավորվել 3 զինծառայող:




























