Բանգլադեշում ֆաբրիկայի շենքի փլուզուման հետեւանքով զոհերի թիվը հասել է  610 մարդու, հաղորդում է  Associated Press-ը:  Ավելի վաղ նշվել էր  590 զոհի մասին:

Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, սակայն հիմա արդեն շատ դժվար է կենդանի մարդկանց գտնել: Ըստ ականատեսների` փրկարարաներն ստիպված են օդը թարմացնող նյութեր օգտագործել` մարդկանց դիակների հոտից պաշտպանվելու համար: