Մայիսի 5-ին Բուդապեշտում բացվել է Համաշխարհային հրեական կոնգրեսը։ Առաջին անգամ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների խոշորագույն համաժողովն անցկացվում է Հունգարիայի մայրաքաղքում, այլ ոչ թե Երուսաղեմում։ Դրա պատճառն այն է, որ Կոնգրեսն անհանգստացած է Եվրոպայում, հատկապես Հունգարիայում, Հունաստանում եւ Գերմանիայում  ուլտրաաջ տրամադրությունների ավելացմամբ։

Թեեւ կառավարության՝ զանգվածային ակցիաներն արգելելու փորձերին, ուլտրաաջ «Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցության կողմնակիցներն, այնուամենայնիվ, դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ։ Այդ կուսակցությունը Հունգարիայում 3-րդ քաղաքական ուժն է։

Ուլտրաաջերի առաջնորդ Գաբոր Վոնան կարծում է, որ Հունգարիան չպետք է վաճառվի Իսրայելին։

Կոնգրեսի նպատակն է աջակցել Հունգարիայում հրեական համայնքին, որը երկար տարիներ համարվել է Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից եւ ամենաազդեցիկներից։