Կոռեկտ չեմ համարում խոսել Երեւանի ավագանու ընտրությունների տոկոսներից, սակայն կանխատեսում են ՀՀԿ-ի հաղթանակը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով պատասխանատու է ՀՀԿ շտաբում քարոզչության համար:
«Մեր դեպքում՝ խոսքն ավելի քան 40 տոկոս ձաների եւ քաղաքապետի մեր թեկնածուի՝ Տարոն Մարգարյանի վերընտրվելու բարձր շանսի մասին է»,-ասել է Աշոտյանը: Նրա խոսքով՝ շատերը կարող են հայտարարել, որ ընտրական գործընթացը հարթ չի ընթացել, սակայն թեեւ հոռետեսական սպասումներին, ընտրությունները սպասվածից ավելի լավ են անցել:
«Այս փուլում հաջողվել է խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր ինքնամոռաց քննադատում էին մեզ, մոռանալով, որ իրենք նույնքան պատասխանատու են ընտրությունների որակի համար, որքան՝ մենք: Շատ ստացված ահազանգեր արագ պարզաբանում են ստացել եւ հերքվել»,-ամփոփել է նա:



























