Լիբիայում Ազգային կոնգրեսի անդամները հավանություն են տվել լուստրացիայի մասին օրինագծին, համաձայն որի Մուամար Քադաֆիի ժամանակների բոլոր պաշտոնյաներին արգելվելու է հինգ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել, հաղորդում է BBC-ն:
Մի շաբաթ առաջ օրինագծի զինված կողմնակիցները շրջապատել էին արդարադատության եւ ԱԳ նախարարությունների շենքերը` հայտարարելով, որ չեն լքի դրանք, քանի դեռ լուստրացիայի օրենքը չի ընդունվել:
Նոր օրենքը կհարվածի մի քանի ազդեցիկ դեմքերի, այդ թվում վարչապետ Ալի Զեյդանին: Իրավապաշտպանները նշում են, որ օրինագծի տեքստը վատ է գրված եւ չափազանց շատ մարդու է առնչվելու:




























