Իսպանական իրավապահ մարմինները Կորդոբա քաղաքում առգրավել են մոտ 52 տոննա հաշիշ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով EFE գործակալությունը:

Սա Իսպանիայում երբեւէ առգրավված թմրանյութի ամենամեծ քանակությունն է: Թմրանյութը եղել է քաղաքի արդյունաբերական հատվածում: Դրա շուկայական արժեքը կարող է կազմել 100 եվրո: Չի հաղորդվում ձերբակալվածների մասին: Մի քանի օր առաջ ոստիկանությունն առգրավել էր 32 տոննա հաշիշ: