Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերից  423-ի կամ 91,16 տոկոսի նախնական արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,64 տոկոս (2457)

«Բարգավաճ Հայաստան»- 22,74 տոկոս (87250)

«Բարեւ, Երեւան»- 8,46 տոկոս (32477)

«Հայ ազգային կոնգրես»- 4,39 տոկոս (16849)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 3,79 տոկոս (14544)

Հանրապետական կուսակցություն- 56,24 տոկոս (215807)

«Օրինաց երկիր»- 3,74 տոկոս (14347)

Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: