Մեքսիկայում սպանել են տեղի հայտնի լրագրողի որդիներին: Ըստ նախնական տվյալների` Դավիթ Պարամոյի որդիները մեքենայով մեկնելիս են եղել Չիուաուա քաղաքի թաղամասերից մեկը, նրանց կրակել են կողքից ընթացող մեքենայից: Ստացված վնասվածքներից երկուսն էլ մահացել են: 

Իշխանությունները դեռ կապ չեն տեսնում միջադեպի եւ ֆինանսական  ու տնտեսական ոլորտով զբաղվող լրագրողի մասնագիտական գործունեության միջեւ:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն արդեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքին եւ խոստացել աղմկահարույց սպանության մանրամասն հետաքննություն վարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա նահանգը հայտնի է որպես թմրանյութերի տարանցման վայր: Դրա տարածքում գործում են այդ անօրինական բիզնեսի վերահսկման դեմ պայքար մղող մի քանի հանցախմբեր:

2000թ.-ից ի վեր Չիուաուայում սպանվել է 16 լրագրող, սակայն սա առաջին դեպքն է, երբ զոհ են դարձել հայտնի լրագրողի որդիները: