Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սան-Ֆրանցիսկոյում լիմուզինի այրվելու դեպքի վերաբերյալ: Պարզվել է, որ Սան Մատեո կամրջի վրա այրված լիմուզինը վարձով վերցրել էին աղջիկներով հավաքույթի համար: Ինքը՝ հարսնացուն, ում հարսանիքը նշում էին ընկերուհիները, զոհվել է կրակի մեջ:
Հաջորդ ամիս Ներիզա Ֆոհասը պետք է ամուսնանար: Ինչպես հաղորդում է Mercury News պարբերականը, արարողությունը, որին հրավիրված էին նրա ընկերներն ու հարազատները, պետք է տեղի ունենալ Ֆիլիպիններում, հունիսի 19-ին, հաղորդում է НТВ-ն:
Հյուսիսային Քալիֆորնիայում լիմուզինում բռնկված հրդեհի արդյունքում 5 մարդ էր մահացել։ Միջադեպը տեղի էր ունեցել Սան-Մատեո կամրջի վրա։ Հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել։
Բոլոր զոհերը մոտավորապես 30 տարեկան կանայք էին։ Եվս 4 ուղեւորներին եւ վարորդին հաջողվել էր դուրս գալ ավտոմեքենայից։ Նրանք փորձել էին օգնել մյուսներին, սակայն ապարդյուն:
Բոլոր տուժածները փոխադրվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, փոխանցում է Pravda.ru-ն։
Քննիչ Ռոբերթ Ֆուկոն ABC News-ին պատմել է, որ իր աշխատանքի 20 տարիներին նման սարսափելի բան չէր տեսել: Նրա խոսքով՝ աղջիկները փորձել են փրկվել, սակայն չեն հացրել եւ ողջ-ողջ այրվել են:

























