Մալազիայում մայիսի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ավարտվել են իշխող կոալիցիայի` Ազգային ճակատի հաղթանակով, որն իշխում է ավելի քան կես դար:
Ընդդիմությունը դեռ չի ընդունել իր պարտությունը եւ բավական զարմացած է ժողովրդական ընտրության նման արդյունքից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Միաժամանակ, rbc-ն նշում է, որ խորհրդարանական ընտրություններին «Ազգային ճակատ» կուսակցությանը չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնությունը:
Վերջին 56 տարիներին իշխող կուսակցությունը կստանա խորհրդարանի 222 տեղերից միայն 133-ը, ընդդիմությունը կունենա 88 տեղ: Ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը արդեն հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների մասին:
Մալայզիայի կառավարության ղեկավար կմնա վարչապետ Նաջիբ Ռազակը:




























