Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 4 օր ապրել է ամազոնյան հնդկացիների յանոմամո ցեղախմբի գյուղում, որը մինչեւ XX դարի կեսերը գրեթե չի շփվել արտաքին աշխարհի հետ: Այսպիսով, միապետը, ով երկու ամիս առաջ նշել է իր 76-րդ տարեդարձը, իրականացրել է վաղեմի երազանքը:
Հարալդ V-ն, ով ավելի քան 40 տարի գլխավորել է Վայրի բնության համաշխարհային հիիմնադրամի նորվեգական բաժանմունքը, խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում ճանապարհորդել բրազիլական ջունգլիներում եւ չի կարողացել հրաժարվել ուղեւորությունից՝ հրավեր ստանալով Ամազոնյան ջունգլիներից եւ յանոմամո հնդկացիների առաջնորդ Դավի Կոպենեւիից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ապրիլի վերջին կայացած ուղեւորության ընթացքում միապետին շքախումբ եւ լրագրողներ չէին ընկերակցել, նա բնակվել է ցեղախմբի ընդհանուր տանը՝ 120 հնդկացիների հետ նույն տանիքի տակ, եւ քնել ցանցաճոճում:
Թագավորը ցեղի տղամարդկանց հետ նաեւ մասնակցել է որսին: «Ես հմայված նայում էի, թե ինչպես էին որսորդները հրապուրում որսին` արձակելով գազանների ձայներ` սկսած լուսաններից մինչեւ կապիկներ եւ թութակներ», - պատմել է Հարալդ V-ը:




























