Կարիբյան ծովում Նիդերլանդներին պատկանող Կյուրասաո կղզում սպանվել է «Անկախ ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Հելմին Վիլսը, ում ղեկավարությամբ նախորդ տարի կուսակցությունը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում: Վիլսը կողմ էր, որ կղզին անկախանար Հոլանդիայից:

Քաղաքական գործչի վրա կրակել են ավտոմեքենայից այն պահին, երբ նա ծովափին է գտնվել: Ինչպես փոխանցում է BBC-ն, սա Կյուրասաոյում քաղաքական գործիչ սպանելու առաջին դեպքն է:

Ինչպես գրում է «Ռոսբալթը», հոկտեմբերին Կյուրասաոյի կառավարության ղեկավար Հերրիտ Շոթթը հաղորդել էր քաղաքական հեղաշրջման մասին:

Ավելի վաղ Կյուրասաոն մտնում էր Նիդերլանդական Անտիլյան կղզիների մեջ, սակայն սկսած 2010թ փաստացի դարձել է ինքնիշխան պետություն: