Չինաստանի Սիան քաղաքում (Շենսի նահանգ) մետրոյի կառուցվող կայարանում տեղի ունեցած փլուզման հետեւանքով ինը մարդ մնացել են գետնի տակ:

Փրկարարներին հաջողվել է դուրս բերել չորս մարդու, եւս հինգը մինչ այժմ գտնվում են փլատակների տակ: Աշխատողներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Life News-ը:

Իրադրությունը բարդացնում է նոր փլուզման հավանականությունը: Միջադեպի մանրամասները ճշտվում են:  Ըստ նախնական տվյալների`վթարը կարող էր տեղի ունենալ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: