Մոսկվայի Նոր Արբատի բարձրահարկ շենքին պաստառ էին փակցրել` պահանջելով ազատել «Բոլոտնայայի գործով» ձերբակալվածներին: Պաստառը կախել էին շենքի վերջին հարկից, այն ծածկել էր երեք հարկերի մի քանի պատուհաններ:

Պաստառը կախված էր մնացել մոտ կես ժամ: «Բնակարանից ոմն ******* փոշեկուլով հեռացրել է Սաննիկովի հետ փակցրած (քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սաննիկով) մեր պաստառը», - թվիթերում գրել է ակտիվիստ Սեւա Չագաեւը:

Պաստառը փակցվել էր 2012թ. Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած բախումների տարելիցի օրը: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել էր 16 մարդ: Գործին մասնակից են ընդամենը 30 մարդ, որոնցից երկուսն արդեն  ժամկետներ են ստացել, գրում է «lenta.ru»-ն:

2013թ. մայիսի 6-ի երեկոյան Բոլոտնայա հրապարակում տեղի կունենա «մայիսի 6-ի բանտարկյալների»  ազատության պահանջով ցույց: Այն կսկսվի ժ. 19:00-ին: Մասնակիցների հայտարարագրված քանակը 30 հազար մարդ է: