Քաբուլյան Պուլի-Չարխի տասնյակ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով համաներում կամ պատժի մեղմացում` ըստ նախագահի վերջերս արված հրամանի:

Ըստ պաշտոնական տվյալների, սնվելուց հրաժարվել է 40 բանտարկյալ: Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ վկայում են, որ բողոքի ակցիային մասնակցում է մինչեւ 2 հազար մարդ, փոխանցում է Afganistan.ru-ն:

Մեկնաբանելով բանտարկյալների պահանջները` աֆղանական բանտերի գլխավոր տնօրեն, գեներալ Ամիր Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է, որ հացադուլն ապօրինի է:

Համաձայն նախագահի հրամանագրի՝ համաներումով ազատություն է շնորհվում կանանց եւ անչափահասներին, ինչպես նաեւ կրճատում է մյուս բանտարկյալների ազատազրկման ժամկետները: Սակայն համաներումը չի տարածվում այն անձանցվրա, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել, մասնակցել ահաբեկչությանը, թմրաթրաֆիքին, զինված կողոպուտին, մարդկանց վաճառքին, մաքսանենգությանը եւ կանանց բռնաբարությանը: