Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի եւ Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները եւ ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: