Մի-8 ուղղաթիռը, որը տեղափոխում էր 10 մարդու, սահմանված ժամանակաշրջանում կապ չի հաստատել է Իրկուտսկի երկրամասում:
Համաձայն ԱԻՆ հաղորդագրության, մայիսի 6-ին մոսկովյան ժամանակով 12:54-ին Իրկուտսկի երկրամասի Կատանգսկի շրջանի Պրեոբրաժենկա բնակավայրում սահմանված ժամանակահատվածում կապի դուրս չի եկել «Անգարա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը:
Ավելի ուշ որոնողական խմբերը հայտնաբերել են ուղղաթիռի բեկորներ, որոնք կարող են պատկանել կապի դուրս չեկած Մի-8 ուղղաթիռին, «Ինտերֆաքսին» է հաղորդել «Անգարա» ավիաընկերության աղբյուրը: Օդից հաջողվել է տեսնել գետնի վրա գտնվող բեկորները, որոնք ենթադրաբար պատկանում են վթարի ենթարկված ուղղաթիռին:


























