Իրկուտսկի երկրամասում մայիսի 6-ին Մի-8 ուղղաթիռի վթարի վայրում զոհվածների մարմիններն են հայտնաբերել:

Որոնողական ուղղաթիռը վայրէջք է կատարել անկման վայրից 2 կմ հեռավորությամբ: Օդից վթարի վայրում երեւում են մարդկային մարմնի հատվածներ, իսկ ուղղաթիռի բեկորներն ընկած են սառույցնի, փոխանցում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով փրկարարներին:

Դեռեւս չի մանրամասնվում արդյոք հայտնաբերվել են ուղղաթիռում գտնվող բոլոր մարդկանց մարմինները: Գործակալության տվյալներով, ուղղաթիռը տեղափոխել է 9 մարդ` անձնակազմի 3 անդամներ, ԱԻՆ տարածքային կառավարման պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստանիսլավ Օմելյանչիկը, եւս մեկ պաշտոնյա` Իգոր Չերիգինը, ինչպես նաեւ 4 փրկարարներ: Բացի այդ, ուղղաթիռը տեղափոխել է 1,9 տոննա պայթուցիկ նյութ` գետերի վրա սառույցը հալեցնելու համար: