Հայաստանում 2013 թ. առաջին եռամսյակում գործել են 10,9 հազ. խանութներ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ խանութների թիվը կրճատվել է 10,7%-ով կամ 1287-ով:
Խանութներում աշխատում են 34,7 հազ. մարդ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվել է 1700 աշխատող: Սակայն խանութների միջոցով իրականացվող շրջանառությունը զգալի ավելացել է՝ 154 մլն դրամից հասնելով 188 մլն դրամի:
Խանութների առեւտրաշրջանառության մոտ 57%-ն իրականացվում է 31 եւ ավելի աշխատող ունեցող խոշոր խանութների հաշվին: Դրանց թիվը 146 է՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 19-ով:




























