Այսօր՝ մայիսի 6-ին, ռուսական եւ խորհրդային ամենահայտնի դերասաններից մեկը` Վլադիմիր Էտուշը շնորհավորանքներ է ընդունում. նա 90 տարեկան է դարձել: Դա, իհարկե, միայն անձնագրով, քանի որ փաստաթղթերում սխալ է եղել:

Ինչքան մեծանում է Վլադիմիր էտուշն, այնքան շատանում են թատրոնում նրա դերերը: Տասը տարի առաջ նա զբաղված էր մեկ ներկայացումով, իսկ 90-ամյակին` արդեն երեք: Բեմում Էտուշն այնպիսին է, ինչպիսին սովորել են տեսնել կինոյում. Եթե դահլիճում ծիծաղ է պետք, նա այդ անում է առանց նկատելի ջանքերի, ասվում է առաջին ալիքի ռեպորտաժում:

Սովետական կինոյի «ամենահմայիչ ճարպիկի» համարում ունեցող Էտուշի բոլոր արտահայտությունները թեւավոր խոսք են դարձել եւ մտել ժողովրդի խոսք։ Հանդիսատեսն, իհարկե, չգիտեր, որ 1938-ին մատնության պատճառով ձերբակալել էին նրա հորը։ Երկու տարի Վլադիմիրը դպրոց էր գնում ժողովրդի թշնամու որդու համբավով։

Իսկ երեք տարի անց Վլադիմիր Էտուշը որպես կամավոր մեկնել է ճակատ։ 43 թվականին նա ծանր վիրավորվել էր եւ ստացել հաշմանդամության երկրորդ կարգ։

Նա խաղացել է հարյուրից ավելի դեր։ Բեմում նա խաղացել է Շեքսպիրի, Մոլյերի, Բեռնար Շոուի, Կարլո Գոցիի լեգենդար «Տուրանդոտ արքայադուստրը» հեքիաթում։ Կինոյում նա առաջին անգամ նկարահանվել է 1953 թվականին Միխայիլ Ռոմի «Ծովակալ Ուշակով» պատմական ֆիլմում։ Ապա նկարահանվել է հանրահայտ «Կովկասի գերուհին» ֆիլմում, «12 աթոռները» էկրանավորմանը, «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» եւ «Բուրատինոյի արկածները» ֆիլմերում, «Հունիսի երեսունմեկը» երաժշտական ֆիլմում։