Այս պահին պետեկամուտների կոմիտեի շենքում աշխատանքները դադարեցված են եւ մարդիկ տարհանվել են շենքից: Պատճառն այն է, որ տեղեկություններ են ստացվել, թե շենքում ռումբ կա տեղադրված: Այժմ այնտեղ աշխատանքներ են կատարում ականազերծողները՝ ռումբ հայտնաբերելու նպատակով: Դեպքի վայրում են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն ու շտապօգնության մի քանի մեքենաներ:

NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, անհայտ անձը հայտնել է, որ ռումբը պետք է պայթեր ժամը 1-ին, սակայն այդ ժամին ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել: Փրկարար ծառայության աշխատակիցներն ու ականազերծողները արդեն 2 ժամ է փնտրում են այդ չարաբաստիկ ռումբը եւ դեռ չեն գտել: